Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց միջադեպ է գրանցվել։ Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մուտք գործել պատուհանից, սակայն երկու ցուցարար հրեցին նրան եւ դատավորը վայր ընկավ։  Դատավորին չհաջողվեց մուտք գործել դատարան։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Լուսանկարը՝ Shantnews.am-ի տեսանյութից