Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։

ԲԴԽ անդամը, մասնավորապես, գրել է.

«Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։

Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի են ունենալու նոր որակներով եւ առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապեւտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության եւ իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի, ի վերջո, ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի եւ վստահելի արդարադատություն»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: