Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության դիմաց այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ»  հասարակական կազմակերպության գաղափարակիցների ակցիան։ 

««Ադեկվադ» ՀԿ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի պետականության կորստին տանող այս սաբոտաժի ընդամենը կատարածու, իսկ իրական լծակները գտնվում են օտարերկրյա գործակալական ցանցի քողարված տերերի ձեռքում։

ԵՄ գրասենյակը տարիների ընթացքում փաստացի հովանավորել է ՀՀ-ում տնտեսական, քաղաքական, կադրային, ֆինանսական, հոգեբանական, հասարակական, օրենսդիր, իսկ այժմ՝ նաեւ դատական իշխանության ճգնաժամի առաջացումը։ Այսպիսով՝ ԵՄ-ը նպաստում է ոչ թե Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, այլ հակառակը՝ դրանց արժեզրկմանը։

ԵՄ հայաստանյան ներկայացուցչության առջեւ այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ» ՀԿ-ի գաղափարակիցների ինքնաբուխ ակցիան։ Տասնյակ մասնակիցներ վեր են պարզել պաստառներ հետեւյալ գրություններով՝ «Svitalsik» (Սվիտալսիկ), «Take your puppets back» (հետ վերցրեք ձեր խամաճիկներին), «Armenia under occupation» (բռնազավթված Հայաստան) եւ այլ պաստառներ։

Բոլոր նրանց, ովքեր գիտակցիւմ են այս սաբոտաժի աղետալի հետեւանքները, մասնակիցները կոչ են անում միանալ շարժմանը՝ ԵՄ գրասենյակի առջեւ»,– ասված է ՀԿ–ի ֆեյսբուքյան գրառման մեջ։