Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւ տեղեկացրել, որ ուղեւորներին տարհանել եւ հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:

Նա, մասնավորապես, գրել է.

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաեւ փրկարարներ են:

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղեւորներին տարհանել եւ հրդեհը մարել:

Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները եւ բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»: