Հարավային Կորեան խոստանում է արագ իրականացնել Հյուսիսային Կորեային միջազգային կազմակերպությունների միջոցով 8 մլն դոլարի հումանիտար օգնության տրամադրումը, ինչպես նաեւ քննարկում է երկիր պարեն ուղարկելու հնարավորությունը, որը հայտարարում է, որ տառապում է վերջին տասնամյակի ամենաուժեղ երաշտից, փոխանցում է AP-ն:

Հարավի միավորման նախարարությունը հայտարարել է, որ ծրագրերը կքննարկի ՄԱԿ Պարենային ծրագրի եւ Մանկական հիմնադրամի հետ, որպեսզի օգնությունն արագ հասնի հյուսիսկորեացի երեխաներին եւ հղի կանանց:

Սեուը հույս ունի, որ օգնությունը կնպաստի դիվանագիտական ջանքերի եւ Փհենյանի հետ փոխգորածկության վերականգնմանը, որոնք փակուղում են հայտնվել՝ կապված Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ միջուկային բանակցությունների տապալման հետ: