ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 411 դեպք, որից 177-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 5 եւ տուժել 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 33 դեպք, որոնցից 14-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: