Կիեւում ընթանում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը։ Մինչ Գերագույն ռադա մտնելը՝ երդվելու համար, Զելենսկին անցել է Մարինյան այգով եւ պատմել իր զգացողությունների մասին, տեղեկացնում է «112 Ուկրաինա հեռուստաալիքը։

Իր տրամադրության մասին հարցին Զելենսկին պատասխանել է. «Նորմալ»։

Խոսելով «ֆիշկաների» մասին, որ երդմնակալության համար ավելի վաղ խոստացել էր «Զելենսկու թիմը», նա ասել է. «Տես, մարդկանց ավելի մոտ լինելը մեր գլխավոր ֆիշկան է», ինչից հետո սեղմել է նրա ձեռքը, ով տվել է հարցը։