Հավաքական կազմակերպության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը նիստում հավանություն է տվել Պետդումայի աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պոսպելովին Պյոտր Ռյաբուխինի փոխարեն խորհրդաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար նշանակելու առաջարկությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ձեր որոշմանն է ներկայացվում առաջարկություն Պյոտր Պավլովիչ Ռյաբուխինին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նոր աշխատանքի անցնելու եւ Սերգեյ Վալերեւիչ Պոսպելովին ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար նշանակելու մասին»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որը խորհրդաժողովի նախագահն է։

Խորհրդի անդամները հավանություն են տվել առաջարկությանը, այն վերջնականապես կձեւակերպվի խորհրդաժողովի աշնանային լիագումար նիստում քվեարկությամբ։

Ենթադրվում է, որ Ռյաբուխինը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի քարտուղարությունում որպես պատասխանատու քարտուղարի տեղակալ։