Ավստրալացին Արեւմտյան Ավստրալիայի ոսկե դաշտերով արշավի ժամանակ մետաղորսիչով հայտնաբերել է 1,4 կգ քաշով ոսկու բնակտոր, փոխանցում է BBC-ն: 

Կալգուրլիի խանութը հրապարակել է բնակտորի լուսանկարները, որի արժեքը գնահատվում է 100 հազար ավստրալական դոլար (69 հազար ԱՄՆ դոլար):

Խանութի տիրոջ խոսքով՝ ոսկին գտած տղամարդը մետաղի որոնման տեղացի փորձառու սիրահար է: Հետազոտողների կողմից նման չափի գտածոները պատահում են տարեկան մի քանի անգամ:

Ավստրալիայում արդյունահանվող ոսկու մոտ երեք քառորդ մասը արդյունահանվում է Կալգուրլիում եւ նրա շրջակայքում: