Ինդոնեզիայում դատարանը ֆրանսիացի Ֆելիքս Դորֆինին դատապարտել է մահապատժի թմրանյութերի մաքսանենգության պատճառով։

35-ամյա Դորֆինը ձերբակալվել է սեպտեմբերին, մի ճամպրուկով, որի մեջ 3 կիլոգրամ թմրանյութ կար, ներառյալ էքստազի եւ ամֆետամին։

Ինդոնեզիայում գործում է աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը թմրանյութերի մասին, այդ թվում եւ մահապատիժ։ Թեեւ դատախազները մահապատիժ չեն խնդրել, ինդոնեզական դատարանները, ինչպես հայտնի է, դուրս են գալիս նրանց պահանջների շրջանակից։

«Ֆելիքս Դորֆինի խոստովանությունից հետո թմրանյութեր ներկրողը դատապարտվեց մահապատժի»,- ասել է նախագահող դատավոր Ինսուրուլ Սյամսուլ Արիֆը։

Նա վկայակոչել է Դորֆինի մասնակցությունը միջազգային թմրասինդիկատին։ «Ամբաստանյալի գործողությունները կարող են վնաս հասցնել երիտասարդ սերնդին»,- ավելացրել է Արիֆը։

Ֆրանսիացին թերթերի վերնագրերում հայտնվել է հունվարին, երբ փախել էր ոստիկանական մեկուսարանից եւ փախուստի մեջ մնացել մոտ երկու շաբաթ, մինչեւ որ նրան բռնել են։