Կյանքը Մարսի վրա կարող է դառնալ մարդկանց չտեսնված էվոլյուցիայի պատճառ։ Ռայսի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Սոլոմոնը կարծում է, որ Կարմիր մոլորակի անգամ առաջին վերաբնակների երեխաները կարող են «հեռանալ» մեզանից շատ հեռու, տեղեկացնում է Americaru-ն։

Սոլոմոնի «Ապագայի մարդիկ» գրքում ասվում է, որ էվոլյուցիան նախկինի պես մնում է շարժիչ ուժ մեզ համար։ Հեղինակը կարծում է, որ մարդիկ, որոնք կյուրացնեն Մարսը, կարող են ենթարկվել «ամերիկյան գորկի» ատրակցիոնի էվոլյուցիային. նրանց ոսկրերը կդառնան ավելի ամուր, տեսողությունն ՝ավելի վատ, եւ ի վերջո նրանք կարող են դադարել զբաղվել սեքսով Երկրի մարդկանց հետ։

«Եթե Մարսի վրա ապրող մարդկանց մոտ ի հայտ գա մուտացիա, եւ դա նրանց գոյատեւելու 50 տոկոսանոց առավելություն տա, դա կնշանակի, որ այդ մարդիկ այդ գեները կփոխանցեն իրենց հանրույթի ներսում շատ ավելի մեծ արագությամբ։ Նրանք կարող են դադարել շփվել երկրաբնակների հետ եւ անգամ սեքսը կսկսեն համարել մահացու վտանգավոր»,- նշում է Սոլոմոնը։