Lamborghini ընկերությունն աշխատում է Urus քրոսովերի էքստրեմալ տարբերակի ստեղծման ուղղությամբ: Նման ավտոմեքենան կհիմնվի ST-X ամենագնացի մրցուղային կոնցեպտի վրա, որը հաջորդ տարվանից կմասնակցի ֆիրմային մոնոգավաթի մրցմանը, փոխանցում է Motor-ը 

Digital Trend պարբերականի հետ հարցազրույցում սուպեր-Urus-ի կառուցման մասին հայտնել է Lamborghini-ի տեխնիկական տնօրեն Մաուրիցիո Ռեջանին: Նա հաստատել է, որ էքստրեմալ մոդիֆիկացիայի ստեղծման ժամանակ ինժեներները կօգտվեն ST-X-ի վրա աշխատանքային փորձից: Հավանաբար, խոսքը զանգվածի նվազեցման եւ թափքի ամրության մեծացման մասին է: