Գերագույն ռադայում երդմնակալության արարողության ժամանակ Վլադիմիր Զելենսկու նախագահական վկայականն ընկել է հատակին, տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Ուկրաինայի նախագահի վկայականը պետության վեցերորդ ղեկավարին հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խախագահ Տատյանա Սլիպաչուկը։ Ինչից հետո Զելենսկին փաստաթուղթը դրել է հատուկ բարձիկի վրա, որը պահում էր պատվո պահակի աշխատակիցներից մեկը։

Երբ զինվորականը մի կողմ քաշվեց՝ ձեռքում պահելով բարձիկը, վկայականը ցած սահեց եւ հայտնվեց հատակին։ Այն անմիջապես բարձրացրեց ժողպատգամավորներից մեկը եւ նորից դրեց բարձիկին։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Գերագույն ռադայի նիստերի դահլիճում նա երդում տվեց։ Նրա երդմնակալությունն ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Նատալյա Շապտալան, ինչից հետո նրան հանձնվեցին Ուկրաինայի նախագահի ատրիբուտները։