Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո... ժողովուրդը պետք է լավ ապրեր...ու՞ր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, գրել է. «Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար: 

Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր:

Լավ հետո՞:

Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների եւ ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո եւ քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:

Հ.Գ. Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգեւորվի: Սա էլ կանցնի:  Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ»: