Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «հարգանք ցուցաբերել» սպառնալիքներ տեղալու փոխարեն։ Այդկերպ Զարիֆն արձագանքել է Թրամփի Twitter-ի գրառմանը, որն արել էր նախօրեին այն մասին, որ եթե Իրանը «շարունակի սպառնալ, դա նրա վերջը կդառնա», տեղեկացնում է Mehr-ը։

Զարիֆը նշել է, որ Թրամփը «հույս ունի հասնել այն բանին, ինչը չեն կարողացել անել Ալեքսանդրը (Մակեդոնացին), Չինգիզ խանը եւ այլ ագրեսորներ»։ Նա նշել է, որ «իրանցիները կանգնած են եղել հազարամյակի բարձունքին, իսկ ագրեսորները հեռացել են»։

Նրա խոսքով՝ «տնտեսական ահաբեկչությունը» եւ «ցեղասպանության ակնարկները» «Իրանի վերջը չեն տա»։ Նա խորհուրդ է տվել Թրամփին «երբեք չսպառնալ իրանցիներին»՝ առաջարկելով դրա փոխարեն «հարգանք ցուցաբերել. դա գործում է»։