Իրաքի շիա հոգեւորականները նախազգուշացրել են երկիրը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի մեջ ներքաշելո փորձի մասին՝ հայտարարելով, որ դա նորից Իրաքը կվերածի մարտադաշտի, տեղեկացնում է Reuters-ը։

Շիա հոգեւորական Մոքթադա աս Սադրը ասել է, որ ցանկացած քաղաքական կուսակցություն, որն Իրաքը կներքաշի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի մեջ, «կդառնա իրաքցի ժողովրդի թշնամին»։ «Այդ պատերազմը կնշանավորի Իրաքի վերջը»,- նախազգուշացրել է աս Սադրը։ «Մեզ հարկավոր են խաղաղություն եւ վերականգնում»։

Եվս մեկ հոգեւորական՝ Քաիս ալ Հազալին, Թվիթերում գրել է, որ նա դեմ է այն գործողություններին, որոնք «պատերազմի առիթ են տալիս», եւ ավելացրել, որ դրանք միայն «կվնասեն Իրաքի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին»։