Դաշնակցությունը մայիսի 23-ին ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է է հանրահավաք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրատապ․ ՀՅԴ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ. Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է է հանրահավաք։

Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»: