Ուղևորություն դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա նախատեսված 2 անձի համար և 30 հատ cash back 100,000 ՀՀ դրամի չափով… Թվարկվածները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի և MasterCard ընկերության կողմից անցկացված ակցիայի մրցանակներն են, 2018 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև սույ թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկի MasterCard Պլաստիկ քարտերի միջոցով գործարքներ կատարած հաճախորդների համար:

Ակցիայի 3 գլխավոր մրցանակներն են երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսերը՝ դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, հյուրանոցի գումարը, մեկ ընթրիք ճանապարհորդության ժամանակ և դիմավորում-ճանապարհում ծառայության մատուցումը, ինչպես նաև գործում էր 30 խրախուսական մրցանակ՝ cashback 100,000 դրամի չափով:

3 գլխավոր և 30 խրախուսական մրցանակակիրները պատահականության սկզբունքով ընտրվեցին ակցիայի մրցանակների հավակնորդների կողմից՝ Բանկի գլխամասային գրասենյակում կայացած միջոցառման ընթացքում:

Ակցիայի մասնակից հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների հետ համատեղ նման հաճելի նախաձեռնություններով հանդես գալու համար:

Նշենք, որ այսօր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է MasterCard միջազգային  վճարային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել անկանխիկ վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստանալ զեղչեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ զեղչային ծրագրին մասնակից առևտրի կետերից, կատարել կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով և օգտվել այլ առավելություններից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունները՝ կարևորելով իր մշտական հաճախորդների ակնկալիքներն ու ցանկությունները: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ: