Երկրորդ զորամիավորումում ավարտվել են մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Զորավարժությունների արդյունքներն ամփոփել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Զորավարժությունների արդյունքներից ելնելով՝ նա համապատասխան կարգադրություններ է արել։