Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին խնդրել է անունով դիմել իրեն եւ ողջույն է հաղորդել ծնողներին Կրիվոյ Ռոգում։

Ավելի վաղ Զելենսկին ոտքով եկել է Գերագույն դառա, որտեղ տեղի է ունեցել նրա երդմնակալությունը։ Նա երդվել է ուկրաինացի ժողովրդին, ինչից հետո Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարել է, որ նա ընդունել է պետության ղեկավարի պաշտոնը։

Ինչպես երեւում է ТСН-ի հեռարձակումից, Զելենսկին ոտքով, թիկնապահների եւ զինակիցների ուղեկցությամբ անցել է կառավարական թաղամասով, Մարինյան պալատից, որտեղ տեղի էր ունենում օտարերկրյա հյուրերի ընդունելությունը, դեպի նախագահի նստավայր։

«Տղաներ, խնդրում եմ, եկեք ինձ Վլադիմիր Ալեքսանդրովիչ մի դիմեք։ Վլադիմիրը նորմալ է»,- ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ լրագրողները մի քանի անգամ փորձել են նրան հարցեր տալ։

Հայրենի Կրիվոյ Ռոգի համար ինչ-որ բան ասելու խնդրանքին նոր նախագահը պատասխանել է ծնողներին եւ ընկերների ծնողներին ուղղված ողջույնով։