Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է նաեւ, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։

Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ եւ թերի կատարելու հետեւանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։