ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բուն գործի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաև նշեց, որ դատախազները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: