Մեր միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար իր եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը։

«Մեր միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ընդհակառակը՝ այս քայլը նպատակ էր հետապնդում, որ եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու։ Մեր միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ուղղված ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու»,- նշեց նա։

Հարցին՝ 2008 թվականի մարտի 1-ին Արցախից զինվորական ստորաբաժանումներ բերվե՞լ են Հայաստան, Բակո Սահակյանը խուսափողական պատասխան տվեց. «Այդ մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, այս պահին ՀՔԾ–ն քննչական գործողություններ է իրականացրել եւ շարունակում է իրականացնել»։