Արցախի նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ իրենց նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: 

Բաբայանը նշել է, որ սա այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների և Բակո Սահակյանի առաջին հանդիպումը չէ: Այլ խմբակցությունների հետ այս պահին հանդիպում նախատեսված չէ: