Տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետման հետեւանքով թունավորվել է  3 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մայիսի 18-ին, ժամը 23:30-ին, ոստիկանության Սեւանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սեւան քաղաքի 3 բնակիչներ:

Ժամը 18.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետումից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: