ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 19:07-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թլիկ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ. ծնված 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: