Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 20-ին այցելել է Ամերիկայի հայ դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս եւ հանդիպեց կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած եւ նախատեսվող հանդիպումները, միջոցառումները եւ գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրեց հանձնախմբի ներկայիս աշխատանքները եւ նպատակները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները եւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպեց «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի եւ սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։