Երկուշաբթի ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի 2-րդ ավիաէսկադրիլիայի AV-8B Harrier գրոհային ինքնաթիռը վայր է ընկել Հյուսիսային Կարոլինայի նահանգի Հեյվլոք քաղաքի մոտ, տեղեկացրել են զորամասի հրամանատարությունում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Օդաչուն բարեհաջող կատապուլտով դուրս է թռել եւ ներկայում գտնվում է Նյու Բեռն քաղաքի Carolina East բժշկական կենտրոնում՝ հետագա բուժզննման համար։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է հրամանատարության հաղորդագրությունում։

Վթարի վայրը շրջափակել են զինվորականները։ Պատահարի պատճառը հետաքննվում է։