ԱՄՆ-ը կպատասխանի «հսկայական ուժով» Նահանգների դեմ Իրանի ագրեսիայի դեպքում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես կարծում եմ, որ Իրանը մեծ սխալ կկատարի, եթե ինչ-որ բան անի։ Դա կհանդիպի հսկայական ուժի»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր աքաունթում ասել էր, որ «եթե Իրանը ցանկանա կռվել, դա կլինի նրա պաշտոնական վերջը»։

ԱՄՆ-ը Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Պարսից ծոցում եւ նրա մերձակայքում կենտրոնացրել է առնվազն յոթ ռազմանավ եւ այնտեղ հասցրել Patriot զենիթահրթիռային համալիր։ Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, դա պատասխանն է «ԱՄՆ-ի ուժերի հարձակողական գործողություններ իրականացնելու դեմ Իրանի բարձր պատրաստության նշանների, եւ ի պաշտպանություն մեր շահերի»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմ վարել ԱՄՆ-ի դեմ, բայց կշարունակի դիմակայությունը Վաշինգտոնին։