Հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Ինչպես ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը։ «Հայաստանի մշտական ներկայացուցիչը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում»,- տեղեկացրել է Աննա Նաղդալյանը՝ ավելացնելով, որ ուժի նման ցուցադրումն ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։ «Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եվ այս վստահությունը  ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլեւ հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը։