Երեկ Նիկոլ փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից՝ այսպես կոչված «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Փոխարենն առաջարկել եմ իմ եւ իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող «Դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» մշակման գործում։

Մեզ պետք չեն պետությունն ու պետականությունը քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։

Սպասում եմ Փաշինյանի պատասխանին»: