Մայիսի 21-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում հավանություն ստացավ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության  օրինագիծը:

Առաջարկվում է  «ֆինանսավորում» եւ «ֆինանսներ» բառերը նույնականացնել ֆինանսական գործունեության հետ, ինչպես նաեւ հանել «Լիազոր մարմնի կողմից վարկային գործունեության զբաղվելու իրավունքի տրման» ձեւակերպումը հաշվի առնելով այն, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում չի նշվում, թե որ մարմինն է լիազոր:

«Նույնիսկ համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունները հաճախ չեն կարող զբաղվել գովազդով, ուստի մենք ընդգրկել ենք դրույթ, որով  այդ լիազոր մարմինը Կենտրոնական բանկն է:

 «Լիազորված մարմին» տերմինի փոխարեն օգտագործվելու է «Կենտրոնական բանկ», իսկ «լիցենզիա՝ տրված լիազոր մարմնի կողմից» բառերի փոխարեն կլինի «համապատասխան լիցենզիա»», - նշեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր   Մանե Թանդիլյանը:

Օրինագիծը ներկայացվել է ԱԺ քննարկման: