Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում մայիսի 25-ին կանցկացվի համահայկական պարային ֆլեշմոբ «Արի պարի քոչարի- 2019»:

«Համահայկական ֆլեշմոբին միանալու են «Հայորդաց տուն», «Հայասա», «Վարդավառ» պարային համույթները: Ֆլեշմոբը նվիրված է հայ մշակույթի երկու մեծ ներկայացուցիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին»:

Այս մասին հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո ծառայությունը: