ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Կիպրոս։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։ Այցը նախատեսված է հունիսի սկզբին։

Ինչպես նշել է Աննա Նաղդալյանը, մայիսի 8-ին Երեւանում տեղի ունեցան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդատվություններ։ Հունիսի 4-ին Նիկոսիայում տեղի կունենա հանդիպում նույն ձեւաչափով, արդեն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։