Հայկական ամառանոցային Դիլիջան քաղաքում տեղի կունենա հայ-վրացական բիզնես-համաժողով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Ինչպես տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, հունիսի 27-28-ին Երեւանում տեղի կունենա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Այնուհետեւ Դիլիջանում կկայանա հայ-վրացական բիզնես-համաժողով։