Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին հաջորդելու է ԵՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: