ԱԳՆ-ն պարզաբանել է Սեւան Նիշանյանին հայկական անձնագիր տալու չափանիշները:

«ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար կան որոշակի չափանիշներ: Բոլորը, ովքեր դրանց համապատասխանում են, կարող են անձնագիր ստանալ», -մայիսի 21-ին ճեպազրույցի ժամանկ այս մասին  ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Սեւան Նիշանյանին հայկական անձնագիր տալու պատճառների մասին:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սեւան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին Նիշանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։

Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։