Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անհետ կորած Սաթենիկ Ավանեսյանը մայիսի 21-ին  հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:

Հիշեցնենք, որ ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կապանում ապրող՝ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կապանի կամ մոտակա բաժին: