Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ինը մայիսի 25-26-ին կայցելի Հայաստան։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է երկու միջազգային եւ մեկ ոչ միջազգային համաձայնագրերի ստորագրում։