Հունիսին Բրյուսելում կկայանա Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը:

Միջոցառման ամսաթիվը ճշտվում է: Այս մասին մայիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում պատվիրակությունները կղեկավարեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: