Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն, փոխանցում է Depo.ua-ն: 

«Ռադան արձակելու եւ արտահերթ ընտրություների մասին հրամանը կլինի վաղը, ընտրությունները՝ հուլիսի 21-ին»,- ասել է նա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցության արդյունքներով:

Միեւնույն ժամանակ, ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հստակեցրել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ կամ հուլիսի 21-ին, կամ 28-ին: