Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: