Նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության բոլորին հասանելի տեսանյութը յուրացվել է նրա պաշտոնական YouTube-ալիքի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Ֆեյսբուքին լրագրող Օլեսյա Մեդվեդեւան, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն։

Տեղեկացվում է, որ երդմնակալության տեսանյութի բոլոր եկամուտները յուրացվում են Զելենսկու թիմի կողմից՝ անկախ այն ալիքից, որով այն ցուցադրվում է։

«Բոլոր ալիքները երդմնակալության հեռարձակումը վերցրել են մեկ աղբյուրից, որը բաժանել է այն։ Հետո ամեն ալիք այն բրենդավորել է իր խորհրդանշանով եւ եթեր արձակել։ Դա արդեն համարվում է նրանց կոնտենտը, քանի որ աղբյուրը հասանելի է բոլորին»,- ասել է Մեդվեդեւան։

Նա նաեւ նշել է, որ այնուհետեւ Զելենսկու ալիքը, այսինքն՝ 3-րդ թիմի պաշտոնական ալիքը, հայտարարում է, որ ինքն է այդ կոնտենտի իրավատերը եւ իրեն է վերցնում տեսանյութի եկամուտները գովազդից։

«Այսօր այս խնդրին բախվել են Ուկրաինայի շատ հեռուստաալիքներ։ Ինքը՝ Զելենսկին, հաճախ է ասել, որ ԶԼՄ-ները չպետք է կախված լինեն ոչ մեկից, այլ ունենան ֆինանսավորման անկախ աղբյուրներ, հետն էլ խլելով եկամտի անկախ աղբյուրը»,- ընդգծել է լրագրողուհին։

Նշվում է, որ ավելի ուշ Զելենսկու ալիքը չեղարկել է իր սթրայքը։