Չեխիայի ԱԳՆ-ն Facebook-յան իր էջում գրառում է հրապարակել՝ նվիրված «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստատեսային սերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի ավարտին:

«Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է արեւմտյան հողերում երկարատեւ քաղաքացիական պատերազմի ավարտը: Մենք Բրանդոն Սթարքի ընտրությունը դիտարկում ենք որպես դրական քայլ թագավորությունում կայունության ամրապնդման եւ բնակչության կենսապայմանների բարելավման համար»,- նշված է Չեխիայի ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Ավելին՝ եզրափակիչ սերիայի սյուժեն բացահայտող հաղորդագրությունն իր ֆեյսբուքյան եւ թվիթերյան էջերում տարածել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:

«Դիվանագիտությունը երբեմն ուրախություն է»,- այսպես է նա մեկնաբանել ֆեյսբուքյան վերագրառումը, իսկ «Թվիթերում» գրել է. «Այսօր լավ նորություն կա: Պատերազմն ավարտվեց, եւ մենք դա ողջունում ենք թեթեւացած հոգով»: