Մայիսի 20-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ մայիսի 19-ի ժամը 08.30-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի բակի եւ մուտքի դռների չկողպված լինելու հանգամանքից, մտել են բնակարան եւ ննջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.05-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Դավիթ Պ.-ն, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ գողացել է վերոհիշյալ բնակարանից:

Գողոնը վերցվել է:

Կատարվում է քննություն: