ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ցանկանալով խրախուսել իր հավատարիմ եւ պարտաճանաչ հաճախորդներին՝ սույն թվականի մայիսի 2-ից մինչեւ հուլիսի 31-ը հանդես է գալիս ոսկու գրավադրմամբ վարկերի գծով նոր՝ ՙԿուտակիր Ամանորյա նվերներ ամռանից՚ ակցիայով:

Ակցիայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հաճախորդները,  ովքեր ակցիայի ժամանակահատվածում կձեւակերպեն ոսկու գրավով վարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ, երեք ամիս անընդմեջ կատարելով պարտաճանաչ մարումներ, հնարավորություն կստանան օգտվել հետեւյալ  առավելություններից.

վարկի տոկոսադրույքի նվազեցում մեկ տոկոսով կամ

վարկի գումարի ավելացում մինչեւ գրավի արժեքի 200%-ը՝ կախված հաճախորդի խմբից:

Ամանորյա տոներին ընդառաջ, վերոնշյալ արտոնություններից օգտված հաճախորդներից կընտրվեն երեք հաջողակներ, որոնց ոսկու գրավով վարկերը որպես Ամանորյա նվեր կմարվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից (մինչեւ մեկ միլիոն դրամի չափով): 

Ակցիան թույլ կտա ավելի լավ ճանաչել  պարտաճանաչ հաճախորդներին եւ վերջիններիս ընձեռել հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի շահավետ պայմաններով եւ հաճելի անակնկալներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի ուսալի ճանապարհ: