Մայիսի 20-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մուրացանի փողոցից, կողոպուտ եւ գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2001 թ. ծնված Արշալույս Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի վերջին Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի մոտ իր ծանոթի հետ հափշտակել են մի կնոջ դրամապանակը, նաեւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են մի շարք գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ծանոթի անձը պարզելու, նրան, տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: