Վանդալները կարմիր ներկ են շպրտել Հունաստանի խորհրդարանի վրա, այն կենտրոնական Աթենքի ամենից լավ պահպանվող շենքերից է, տեղեկացնում է AP-ը։ Հարձակումը, որը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններից մի քանի օր առաջ, տեւել է ընդամենը մի քանի րոպե։

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ խորհրդարանի ճակատամասի վրա մի քանի կարմիր գծեր են արվել, իսկ չարամիտներն օգտագործել են երկու ծխանռնակ։

Նման հարձակումները Աթենքում տարածված են, բայց հազվադեպ է թիրախ դառնում խորհրդարանը։

Ավելի վաղ այս ամիս չարամիտները սեւ ներկ էին շպրտել Աթենքում ԱՄՆ դեսպանատան պարսպի վրա։