Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել  ոստիկանության կենտրոնական բաժնում: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Հետաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 18-ին միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ  նրա վրա հարձակում են գործել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երթի մասնակիցները։ Ոստիկաններին հաջողվել էր տեղում հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Միջադեպի վերաբերյալ մի քանի տեսագրություններ են ներկայացվել ոստիկաններին։