Իրաքը պատվիրակություններ կուղարկի Վաշինգտոն եւ Թեհրան, որպեսզի օգնի վերացնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիմակայության կապակցությամբ առաջացած լարվածությունը: Այս մասին ասել է երկրի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Իրանի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Իրաքին հայտնել են, որ նրանք պատերազմ վարելու ցանկություն չունեն: Աբդուլ Մահդին նշել է, որ Իրաքը դերակատարում ունի իրավիճակի կարգավորման մեջ, բայց դա միջնորդություն չէ: Նա հայտնել է, որ չորեքշաբթի տարածաշրջանային խնդիրների քննարկման համար Քուվեյթ կայցելի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Իրանը կբախվի «մեծ ուժի հետ», եթե նա Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերին հարված հասցնի: